Ստամբուլի հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. Կան զոհեր

Ստամբուլի հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. Կան զոհեր

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին՝ ժամը 21։45-ի սահմաններում, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական կաթոլիկ եկեղեցու կացարանային հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում 2 մարդու դի է հայտնաբերվել։

Դեպքի վայր են ժամանել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրելլին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն Զեքիյանը։ Լրագրողների հետ զրույցում Դեմիրելլին նշել է, որ հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն, գրում է Ermenihaber-ը։

Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տարհանվել է 4 մարդ, որոնցից ծխից տուժած 2-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Սկսվել է հետաքննություն։

Նահանգապետարանը նաև ցավակցել է եկեղեցական համայնքին և թաղամասի բնակիչներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---