Անցյալի ողբերգական իրադարձությունները չի կարելի մոռանալ20 ապրիլի 2009 - 20:40 AMT PanARMENIAN.Net - 1909-ին Ադանայի հայերի կոտորածը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության սկիզբ հանդիսացավ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է հայ պատմաբան, Լոս-Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը: «Մեր պարտքը Ադանայի հայերի ջարդերի զոհերին չմոռանալն է: Դա մեր պատմության սեւ էջերից է, եւ մենք չպետք է մոռանանք այդ մասին: Մենք պարտավոր ենք ապագա սերնդին դաստիարակել այնպես, որ նրանք միշտ հիշեն այդ ողբերգական իրադարձությունները»,- նշել է պատմաբանը:Ինչպես նշեց Ռիչարդ Հովհաննիսյանը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված երկխոսությունը չպետք է կապել անցյալի դեպքերի հետ: «Դա պատմություն է եւ չպետք է կապել այն գործընթացների հետ, որոնք այժմ ընթանում են Երեւանի եւ Անկարայի միջեւ: Պատմությունը չպետք է երկրորդ պլան մղվի»,- ընդգծել է UCLA պրոֆեսորը: Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքերով, ապրիլի 24-ի նախօրեին հայկական համայնքը ամերիկյան նախագահից անհամբերությամբ սպասում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Թուրքական խորհրդարանում Բարակ Օբամայի վերջերս կայացած ելույթը մեզ հույսեր է տալիս, որ նա չի փոխել իր հայացքները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- հայտարարել է պատմաբանը: 1909-ի ապրիլի 1-ին սկսվեցին Ադանայի (Կիլիկիա) հայերի կոտորածները: Չորս օրում սպանվել է շուրջ 30 հազար հայ: Ապրիլի 12-ին կանոնավոր զորքերը մտան քաղաք, եւ կոտորածները վերսկսվեցին: Եւ դա մեկ տարի անց այն բանից հետո, երբ հայերը հեղափոխության ժամանակ պաշտպանեցին երիտթուրքերին այն հույսով, որ նոր ղեկավարությունը ինչ-որ կերպ կփոխի Արեւմտյան Հայաստանում հայերի դրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |