Արցախում առնվազն 4700 մարդ կորցրել է աշխատանքը25 հունվարի 2023 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում և Արցախի շրջաններում հունվարի 24-ից դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը։ Խողովակներում մնացած կուտակված գազը տրամադրվելու է միայն հիվանդանոցներին ու կենսական նշանակության օբյեկտներին՝ տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Ստեղծված բարդ տնտեսական իրավիճակի պատճառով առնվազն 4700 մարդ կորցրել է աշխատանքը։ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ մտնող գազատարի փականը, թույլ չի տալիս վերականգնել նաև էներգամատակարարումը։ Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք։ Բայց Արցախում դիզվառելիքի պակաս էլ կա․ այն ներկրվում էր Հայաստանից, գրում է Factor.am-ը։ Արդեն 44 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում վաղուց դժվար է ապրանքներով լի խանութ գտնել: 2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր ավելի քան 16,800 տոննա կենսական նշանակության ապրանք կմակատարարվեր Արցախ, եթե չլիներ շրջափակումը։ Հունվարի 20-ից էլ Արցախում սնունդը կտրոններով է բաշխվում․ շաքարավազ, բրինձ մակարոն, հնդկաձավար, ձեթ հնարավոր է ձեռք բերել միայն կտրոններով։ Շրջափակման օրերին Լաչինի միջանցքն ադրբեջանցիները բացում են միայն ռուս խաղաղապահների մեքենաների համար, նաև երբեմն այդտեղով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներն են անցնում: Հունվարի 25-ի առավոտյան Ստեփանակերտից 11 հոգի ԿԽՄԿ-ի մեքենաներով շարժվել է դեպի Հայաստան՝ միանալու իրենց ընտանիքներին։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |