OCCRP-ի հետաքննությունը․ Նախիջևանյան կոռուպցիոն գումարները ներդրվել են Վրաստանում25 հունվարի 2023 - 15:10 AMT PanARMENIAN.Net - OCCRP-ի՝ Հետաքննող լրագրողների ընկերակցության (Organized Crime and Corruption Reporting Project) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թուրք գործարար Էմին Ուչարը հարստություն է դիզել` աշխատելով Նախիջևանը 27 տարի ղեկավարած Վասիֆ Թալիբովի ընտանիքի համար, ու կոռուպցիոն գումարները ներդրվել են Վրաստանում։ Վրաստանում 270 միլիոն դոլարի հյուրանոցային բիզնեսը՝ բարձրակարգ հյուրանոցները, ռեստորանները, ըստ թղթերի, պատկանում են թուրք գործարարին, բայց հետաքննող լրագրողներն ապացույցներ են գտնել, որ նա նախիջևանյան Թալիբովների դրածոն է վրացական բիզնեսում, որտեղ գործընկերներից մեկը ֆրանսիական Accor ընկերությունն է, գրում է «Ազատությունը»։ Ուչարը փաստաբանի միջոցով հերքել է, որ իր ընկերության ակտիվները պատկանում են Թալիբովների ընտանիքին՝ պնդելով, թե բիզնեսի ֆինանսական աղբյուրները վարկերն են։ Accor-ը հայտնել է, որ հաշվի առնելով Թալիբովների հետ կապի մասին վերջին հաղորդումները՝ վերանայում է համագործակցությունը թուրք գործարարի հետ։ Թուրք գործարարն ընկերություններ ունի Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում։ Կորպորատիվ ցանցում ընդգրկված վրացական Maqro Group, ադրբեջանական Gamigaya ընկերությունները իրենց հիմնադրման ժամանակներից՝ 2000-ականներից սկսած պետական տասնյակ պատվերներ են ստացել Ադրբեջանից։ Թալիբովի հրաժարականից մեկ շաբաթ անց Gamigaya ընկերությունը վերանվանավեց Arkoz, որն Էմին Ուչարի մեկ այլ ընկերության անվանումն է։ Թբիլիսում Maqro ընկերությունը Green Budapest բնակարանային համալիրի սեփականատերն է, 120 միլիոն դոլարով ավելի մեծ օբյեկտ է կառուցվում Green Diamond անվանումով։ Ֆրանսիական Accor-ի հետ կառուցվում է Swissotel հյուրանոցը, շինարարությունն ընթացքի մեջ է, Accor-ի հետ Թբիլիսիի հին կետրոնում ևս երկու հյուրանոց ունեն՝ Mercure-ը, որը բացվել է 2015-ին, և Ibis-ը, որը հյուրեր է ընդունում 2017-ից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |