Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը![]() 30 հունվարի 2023 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները տարհանվել են երկրից, դիվանագիտական առաքելությունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեդությունը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հունվարի 27-ի վաղ առավոտյան Թեհրանում զինված հարձակում է կատարվել Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել է դեսպատան անվտանգության ծառայության պետը, անվտանգության 2 աշխատակից վիրավորվել է։ «Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը։ Այնտեղ մնացել է 5 մարդ՝ պահպանելու համար դեսպանատան շենքն ու գույքը, նրանք դիվանագիտական գործունեություն չեն ծավալելու»,-ասել է Խալաֆովը։ Իրանի պետմարմինները հայտնել են, որ hարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան հողի վրա։ Բաքուն այդ վարկածին չի հավատում։ Թեհրանի քրդատարանի դատախազը հայտնել է՝ ձերբակալվածն ասել է, որ 2022-ի ապրիլին նրա կինը գնացել է քաղաքում գտնվող Ադրբեջանի դեսպանատուն և այլևս տուն չի վերադարձել։ Photo. Agence France-Presse/Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |