Փաշազադե․ Հիմա գիտենք՝ Իրանն Ադրբեջանի եղբայրը չէ, Հայաստանի եղբայրն է![]() 31 հունվարի 2023 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, դատապարտելով Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակցի սպանությունը, ասել է, թե հիմա գիտեն, որ Իրանն Ադրբեջանի եղբայրը չէ, Հայաստանի եղբայրն է, գրում է 1news.az-ը։ «Շեհիդ ենք բերել Իրանից, որին եղբայրական ենք համարել։ Հիմա գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են։ Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցի ռեժիմի գերի է։ Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է։ Գործը պետք է մանրակրկիտ հետաքննվի, և աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը»,- ասել է Փաշազադեն, Հունվարի 27-ի վաղ առավոտյան Թեհրանում զինված հարձակում է կատարվել Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել է դեսպատան անվտանգության ծառայության պետը, անվտանգության 2 աշխատակից վիրավորվել է։ Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները տարհանվել են երկրից, դիվանագիտական առաքելությունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեդությունը։ Իրանի պետմարմինները հայտնել են, որ hարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան հողի վրա։ Բաքուն այդ վարկածին չի հավատում։ Թեհրանի քրդատարանի դատախազը հայտնել է՝ ձերբակալվածն ասել է, որ 2022-ի ապրիլին նրա կինը գնացել է քաղաքում գտնվող Ադրբեջանի դեսպանատուն և այլևս տուն չի վերադարձել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |