Տեխասի հայկական Սբ Սարգիս եկեղեցին` 2022 թ. ԱՄՆ լավագույն շինություն![]() 31 հունվարի 2023 - 16:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Տեխաս նահանգի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն, հայտնում է world-architects.com կայքը: Եկեղեցին գտնվում է Դալլասի հյուսիսում և առաջինն է ճանաչվել ճարտարապետների հարցման արդյունքում։ Եկեղեցին օծվել է 2022-ի ապրիլի 23-ին, իսկ արդեն հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մատուցվել է պատարագ։ Ճարտարապետը Դեյվիդ Հոթսոնն է։ Եկեղեցին կառուցվել է հայկական ավանդական ճարտարապետության ոճով։ Նշվում է, որ հեղինակը, համադրելով ավանդականն ու նորարարը, որպես նախատիպ ընտրել է 7-րդ դարի Սբ Հռիփսիմե եկեղեցին, որը գտնվում է Երևանից ոչ հեռու։ Նշվում է, որ եկեղեցու արտաքին պատերից մեկի վրա հայկական «կենաց ծառ» է պատկերված, բաղկացած 1.5 մլն կլոր ճենապակյա պատկերներից, որոնցից յուրաքանչյուրը եզակի է, ինչպես և 1․5 մլն կորսված կյանքերը։ «Հուսով եմ, որ այն ճանաչումը, որը ստացել է եկեղեցին, կնպաստի ԱՄՆ-ում աշխարհի ամենահին քրիստոնեական ազգի, ինչպես նաև հայ քրիստոնյաների հետապնդումների մասին իրազեկվածությանը, որոնք այսօր էլ շարունակվում են Լեռնային Ղարաբաղում»,-ասել է ճարտարապետ Հոթսոնն՝ իմանալով իր նախագծի հաղթանակի մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |