Սոֆիայի քաղաքային խորհուրդը ապրիլի 16-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 94-րդ տարեդարձի վերաբերյալ20 ապրիլի 2009 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Սոֆիայի քաղաքային խորհուրդը ապրիլի 16-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 94-րդ տարեդարձի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի ոչնչացումը, ինչպես նաեւ նրանց զանգվածային վտարումը եւ տեղահանումը, որն իրականացվել էր երիտթուրքական կառավարության կողմից, ապացուցված պատմական փաստ է:Այս գործողությունները դիտարկվում են որպես ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ եւ լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիաներին»: Սոֆիայի քաղաքային խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ համաձայն բուլղար ժողովրդի մարդասիրական ավանդույթների, Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայ եւ բուլղար ժողովուրդների ընդհանուր ճակատագրի, մայրաքաղաքի խորհրդի պատգամավորներն իրենց համամասնակցությունը եւ համակրանքն են հայտնում Բուլղարիայում բնակվող հայ համայնքին, ինչպես նաեւ միանում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանն ապրիլի 24-ին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |