«Ես եմ» ծրագիրը պաշտոնապես դադարեցվել է 2 փետրվարի 2023 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Զինված ուժերում 2017-ից գործող «Ես եմ» ծրագիրը պաշտոնապես դադարեցվել է։ Կառավարությունը նման որոշում է ընդունել փետրվարի 2-ի նիստում։ Այդ ծրագրով ծառայությունը շարունակում էր ընդամնեը 3 հոգի, որոնք զորացրվել են 2023-ի հունվարի 27-ին, փետրվարի 1-ից ծրագիրը փակվել է։ «Ես եմ»-ին փոխարինելու կգա «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որով շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվծառայության անցման նոր կարգ կսահմանվի։ Նոր ծրագրով, շարքային զինծառայության առաջին 6 ամսից հետո զինվորը կկարողանա անացնել պայմանագրային զինծառայության 5 տարի ժամկետով, որի ավարտին կստանա 5 մլն դրամ պատվովճար։ Առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս՝ 5 մլն դրամ գումարը ևս կվճարվի։ «Ես եմ» ծրագրով նորակոչիկները կարող էին անցնել ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային, որը տևում էր 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը անցկացնում էր ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում և երկու շաբաթ` առաջնագծում: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին փոխանցվում էր մոտ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կարող էր օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» |