Վատ հարաբերությունները Ռուսաստանի հետ երբեք չեն բխել Վրաստանի շահերից

PanARMENIAN.Net - Վատ հարաբերությունները Ռուսաստանի հետ երբեք չեն բխել Վրաստանի շահերից: Այս մասին Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է պաշտպանության նախարարությունում` հավելելով, որ Վրաստանն երբեք չի անցել Ռուսաստանի տարածք:



Մ.Սահակաշվիլին խոսել է այն օգնության մասին, որ Վրաստանը ցուցաբերել է Ռուսաստանին` համատեղ լուծելով նրա տարածքի անվտանգության հարցը, նշելով, որ իր նախագահության տարիներին այս առումով ավելին է արվել, քան իր նախորդի կառավարման շրջանում: Ըստ նախագահի, հարաբերությունները Ռուսաստանի հետ ապագայում եւս պետք է բարիդրացիական լինեն, գրում է Civil.ge-ն:



Միխաիլ Սահակաշվիլին արձագանքել է ռուս քաղաքագետների հայտարարություններին, որոնք ասում են, որ չեն խոսի Վրաստանի իշխանությունների հետ: Նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանին դուր չէր գալիս Վրաստանի եւ ոչ մի իշխանություն, այն դեպքում, երբ Վրաստանում իշխանության ճակատագիրն որոշվում էր Ռուսաստանում, Վրաստանը որպես պետություն գոյություն չուներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---