Ռուս քաղաքագետ․ ՌԴ-ն ուշադիր հետևելու է, թե ինչ է կատարվում ՀՀ-ում![]() 4 փետրվարի 2023 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Ռուս քաղաքագետ Դմիտրի Տրենինը Երևանում «Հայաստանը և Ռուսաստան-Արևմուտք գլոբալ դիմակայությունը. 2022 թվականի արդյունքները» համաժողովի ժամանակ, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլի մասին, ասել է, որ Ռուսաստանը ուշադիր հետևելու է, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Նա նշել է, որ Հայաստանը դիտարկվում է որպես ինքնիշխան պետություն, որպես գործընկեր և դաշնակից, բայց Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանում կարծիքների տարբերությանը, տարատեսակ տատանումներին, գրում է Sputnik Արմենիան։ «Այո՛, ձգտում կա դիմել այլ հնարավոր դաշնակիցներին և հավանական գործընկերներին։ Դրանում ոչ մի դատապարտելի բան չկա, քանի որ իդեալական պայմաններում միջազգային հարաբերությունները ենթադրում են բոլորի հետ շփվելու և փոխգործակցելու հնարավորություն: Բայց կողմնորոշվելը շատ կարևոր է։ Անորոշությունն ամենասննդարար միջավայրն է տարբեր հակամարտությունների համար, և ցանկացած ընտրություն իր գինն ունի»,- նշել է փորձագետը։ Տրենինը կարծում է, որ Ռուսաստանն ուշադիր հետևելու է, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց պետք է հասկանալ, որ ՌԴ-ն Խորհրդային Միությունը չէ, Ռուսական կայսրությունը չէ և չի պատրաստվում վերականգնել դրանք։ Ռուսաստանի պահվածքն այժմ այլ է լինելու։ Նա հավելել է, որ այս կամ այն շրջանի նշանակությունն այսօր Ռուսաստանի համար նույնը չէ, ինչ եղել է 150 տարի առաջ կամ ավելի վաղ։ Նա ասել է նաև, որ Ուկրաինայում Ռուսաստանի հիպոթետիկ պարտությունը լուրջ ապակայունացմամբ է սպառնում եվրասիական տարածքում և բազմաթիվ սառեցված հակամարտություններ կվերակենդանացնի։Նա ընդգծել է, որ որոշ հակամարտություններ, որոնք այսօր սառեցված են, բայց չեն լուծվել, օրինակ` նույն Աբխազիայի կամ Հարավային Օսիայի շուրջ, կարող են տեղից շարժվել և իրավիճակը կարող է զարգանալ նաև Հայաստանի շուրջ: «Հայաստանը և Ռուսաստան-Արևմուտք գլոբալ դիմակայությունը. 2022 թվականի արդյունքները» համաժողովը Երևանում կազմակերպել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |