Ողջ աշխարհի հայերը կոչ են անում Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը21 ապրիլի 2009 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Տարբեր երկրներում բնակվող շուրջ 5200 հայեր նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նամակի տակ կարելի է ստորագրվել Face Book սոցիալական ցանցում: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ ԱՄՆ-ի եւ ողջ աշխարհի հայերը հավատում են, որ Օբաման ցեղասպանություն կճանաչի 1,5 միլիոն հայերի սպանությունը Օսմանյան Թուրքիայում: «Ձեր նախորդները եւս խոստացել են արտաբերել «ցեղասպանություն» բառը, սակայն, ցավոք, նրանք չեն կատարել իրենց խոստումները: Շանս տվեք մեզ եւ ճանաչեք այն, ինչին այդքան երկար ենք սպասել: Հայերը խաբված են լինում աշխարհաքաղաքականության շահերից ելնելով»,-ասվում է նամակում: «Ողջ մնացած հայերի եւ նրանց միլիոնավոր ժառանգների հետ, որ սփռվել են աշխարհով մեկ, մենք ակնկալում ենք, որ դուք ընդունեք Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը»,-ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված ուղերձում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |