Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7800-ը![]() 8 փետրվարի 2023 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Վերջին տվյալներով Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 7800-ը։ Թուրքիայում հայտարարվել է 6234 զոհի մասին, Սիրիայում՝ մոտ 2500-ի, հայտնում է BBC-ն։ Փլատակների տակ դեռ մարդիկ կան, սակայն ձմռան ցրտի պայմաններում նրանց ողջ դուրս բերելու հույսերը քիչ են։ Սիրիայում աղետալի վիճակը խորանում է քաղաքացիական պատերազմի պատճառով, քանի որ շատ շենքեր արդեն իսկ վնասված էին և փլուզվել են երկրաշարժից։ Նշվում է, որ փրկարարների և հումանիտար օգնության մուտքը շրջանների մի մաս կապված է դժվարությունների հետ։ Նշվում է նաև, որ Թուրքիայի հարավում, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, նույնպես շատ են սիրիացի փախստականները, որոնք հաճախ բնակվում էին հին և հապճեպ կառուցված շինություններում։ ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |