Թուրքիան հայտարարում է Հայաստանի հետ հարաբերությունների հարցում իր անփոփոխ դիրքորոշման մասին

PanARMENIAN.Net - «Թուրքիան երբեք չի դիմի այնպիսի քայլերի, որոնք հակասեն մեր ադրբեջանցի եղբայրների շահերին: Մենք միշտ եղել ենք Ադրբեջանի կողքին եւ կլինենք: Մենք մի մոր զավակներ ենք, մենք եղբայրներ ենք, եւ ոչ մի ուժ չի կարող մեզ բաժանել», - հայտարարել է Թուրքիայի պետնախարար Ջեմիլ Չիչեկը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարայի դիրքորոշումը չի փոխվել: «Մինչեւ Հայաստանը չազատի ադրբեջանական տարածքները, սահմանը բացվել չի կարող: Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները կզարգանան ինչպես միշտ` «մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքով: Թող մեր ադրբեջանցի եղբայրները վստահ լինեն դրանում», - հայտարարել է պետնախարարը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---