Ատեստավորում անցած զինծառայողի աշխատավարձը կհասնի 422,000 դրամի![]() 9 փետրվարի 2023 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ատեստավորում անցած շարքային զինծառայողի աշխատավարձը կհասնի 422,000 դրամի՝ մարտական հերթապահության համար հավելավճարի հետ միասին։ Գործադիրը հաստատել է ատեստավորման կարգը։ Ներկայացնելով նախագիծը՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ինչպես նաև ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը։ Նա հայտնել է, որ թեստային առաջադրանքը կազմված կլինի 50 հարցից, իսկ ատեստավորված կհամարվի այն զինծառայողը, որ ճիշտ կպատասխանի առնվազն 35 հարցի և առնվազն «լավ» գնահատական կստանա ֆիզիկական, կրակային և շարային պատրաստությունից։ Ատեստավորումը կիրականացվի 5 կենտրոնում, կձևավորվի 10 հանձնաժողով։ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ այն մարդիկ, որոնք կրում են զինվորական համազգեստ, համապատասխանում են շատ կոնկրետ չափանիշների։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |