«Նորվիկի» մաքուր եկամուտը 2008 թ. կազմել է 4 800 000 դոլար21 ապրիլի 2009 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Վերջերս «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն ամփոփեց 2008 թվականի ընթացքում իր գործունեության արդյունքները: Այդ մասին հաղորդել են կազմակերպության PR բաժնի ու մարքեթինգի բաժնում: Չնայած, որ 2008թ. հայկական շուկայում «Նորվիկի» գործունեության միայն երկրորդ տարին է, կազմակերպությունը կարող է խոսել դրական միտումների մասին, որոնք ամրագրվել են կազմակերպության ակտիվների եւ ընկերության ընդհանուր կապիտալի աճով: Համաձայն KPMG Հայաստան կազմակերպության կողմից կատարված անկախ աուդիտի եզրակացության` «Նորվիկիշ» մաքուր եկամուտը 2008 թվականին կազմեց $4.8 մլն., ինչը երկու անգամ գերազանցում է նախորդ` 2007 թվականի արդյունքները: Ինչպես հայտնում է «Նորվիկ» ՈւՎԿ-ի գործադիր տնօրեն Տիգրան Բոստանջյանը, նման աճը ապացուցում է, որ արդյունավետ աշխատանքը հնարավոր է ցանկացած պայմաններում, անհրաժեշտ է միայն ցուցաբերել գրագետ մոտեցում: Վերջերս կազմակերպությունը առաջարկեց հայ սպառողին մի շարք նոր ֆինանսական ծառայություններ, այդ թվում` My.Norvik.am կայքում ստեղցված "My Norvik" հաճախորդների սպասարկման հատուկ համակարգ եւ ինտերնետի միջոցով վարկերի մարման հնարավորություն: Այսպիսով, ճգնաժամը չի անդրադարձել կազմակերպության գործունեության վրա, եւ Նորվիկ-ը շարունակում է առաջատար դիրք գրավել Հայաստանի վարկային կազմակերպությունների շարքում: «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հիմնադրվել է լատվաիսլանդական «Նորվիկ Բանկ»- ի կողմից եւ արդեն երկու տարի է ինչ գործում է հայաստանյան շուկայում` ապահավելով բարձր եւ կայուն եկամտաբերություն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |