Արցախցի պաշտոնյաները Եվրախորհրդարանի պատգամավորին են ներկայացրել Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը![]() 13 փետրվարի 2023 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ստեփանյանը։ «Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունմանը սատարելու և Արցախի ժողովրդի իրավունքներին, ազատություններին և անվտանգությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար։ Քննարկել ենք շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվելիք տարբեր գործողություններ»,-ասվում է գրառման մեջ։ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում Les Républicains - LR կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամին այցելել է Սյունիք, Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Մարզպետը նրան ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, ինչպես նաև ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպման։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |