Ղազախստանը հրաժարվել է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց21 ապրիլի 2009 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի պաշտպանության նախարար Դանիալ Ահմետովը ապրիլի 21-ին հաղորդել է, որ ղազախստանյան զինվորականները չեն մասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին: «Մենք չենք մասնակցելու: Դա վերջնական որոշում է»,- հայտնել է Ահմետովը, հաղորդում է Ինտերֆաքսը:ՆԱՏՕ-ի Cooperative Longbow 09 - Cooperative Lancer 09 զորավարժությունների անցկացումը Վրաստանում ծրագրվում է 2009թ. մայիսի 6 - հունիսի 1: Դրանք անցկացվելու են «Գործընկերություն հանուն խաղաղության», «Միջերկրածովյան երկխոսություն» եւ «Համագործակցության ստամբուլյան նախաձեռնություն» ծրագրերի շրջանակում: Ինչպես ասվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատարության ապրիլի 16-ի կոմյունիկեում, զորավարժությունները նախատեսված են ՆԱՏՕ-ի եւ այդ ծրագրերով ընդգրկված երկրների միջեւ «փոխգործակցության ընդունակության բարելավման» համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |