ՖԻԴԵ-ն Տիգրան Պետրոսյանի անվան մարզչական մրցանակ է սահմանել21 ապրիլի 2009 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) առաջին անգամ ամենամյա մարզչական մրցանակներ է սահմանել, որոնք կշնորհվեն վերջին մի քանի տարիներում նշանակալի հաջողությունների հասած մարզիչներին: Հուշամեդալ է շնորհվելու նաեւ լեգենդար հայ շախմատիստ, աշխարհի իննակի չեմպիոն Տիգրան Սարգսյանի անունով:Մրցանակների շնորհման մասին որոշումն ընդունվել էր ՖԻԴԵ-ի մարզչական կոմիտեի վերջին նիստի ժամանակ 2008-ի ՖԻԴԵ-ի դրեզդենյան վեհաժողովի շրջանակներում, եւ հաստատվել էր ՖԻԴԵ-ի Նախագահական խորհրդի խորհրդակցության ժամանակ 2009-ին Ստամբուլում: Սեպտեմբերի 1-ին կձեւավորվի ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովի 7 անդամներից կազմված ժյուրի, որի անդամները չեն կարող հավակնել մրցանակների: Մրցանակները հանձնվելու են հետեւյալ 5 անվանակարգերում` «Միխայիլ Բոտվիննիկի» հուշամեդալ- տղամարդ մարզիչներին կամ ավագներին տղամարդկանց մրցություններում լավագույն արդյունքների հասնելու համար, որոնցում գլխավորը համարվում են աշխարհի առաջնությունները եւ օլիմպիադաները; «Սեմյոն Ֆուրմանի» հուշամեդալ- «Միխայիլ Բոտվիննիկի» նման մրցանակ, որը շնորհվում է կանանց; «Մաքս Էյվեի» հուշամեդալ- պատանի շախմատիստների մարզիչներին շնորհված մրցանակ պատանեկան մրցություններում լավագույն արդյունքների համար, այդ թվում միջմայրցամաքային առաջնություններ եւ աշխարհի առաջնություններ, ինչպես նաեւ հայտնի շախմատային դպրոցների եւ ակադեմիաների հիմնադիրներին եւ ուսումնական ծրագրերի ստեղծողներին; «Իսահակ Բոլեսլավսկու» հուշամեդալ- լավագույն շախմատային դասագրքի համար մրցանակ, ինչպես նաեւ շախմատի զարգացման հոդվածների շարքի եւ ծրագրերի համար; «Տիգրան Պետրոսյան» հուշամեդալ- վերջին տարիների հատուկ ձեռքբերումների համար մրցանակ: Հուշամեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 10-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |