Մակունցը կոնգրեսական Շիֆին է ներկայացրել Լաչինի շուրջ վերջին զարգացումները

Մակունցը կոնգրեսական Շիֆին է ներկայացրել Լաչինի շուրջ վերջին զարգացումները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ` ներկայացնելով Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները, հայտնում է Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատունը:

Դեսպանը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել տվյալ հարցի նկատմամբ ուշադրության համար՝ կարևորելով ցուցաբերվող աջակցության շարունակականությունը։

Շիֆը հավաստիացրել է, որ հարցը կմնա իր ուշադրության կենտրոնում։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---