Բայրամովը՝ Դոնֆրիդին․ Լաչինը փակած «ցուցարարների պահանջները դեռ չեն բավարարվել»![]() 16 փետրվարի 2023 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Լաչինի արգելափակմանը, ասել է, թե միջանցքը փակած ադրբեջանցի «ցուցարարների պահանջները դեռ չեն բավարարվել»։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Բայրամովն ասել է, թե «եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանը երաշխավորվում է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի ճանապարհով, սակայն Հայաստանը չարաշահում է Լաչինի ճանապարհն՝ օգտագործելով ապօրինի տնտեսական գործունեության, հայ զինվորականների ռոտացիայի և ականների տեղափոխման համար»,-գրում է Interfax.az-ը։ Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի հեռանկարները։ Բայրամովը նաև «անհիմն է» անվանել տարածաշրջանում «լարված հումանիտար» իրավիճակի մասին պնդումները։ Սա Դոնֆրիդի և Բայրամովի երկրորդ հեռախոսազրույցն է վերջին շաբաթվա ընթացքում։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։ Photo. Getty Images ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |