Ամերիկացի տիեզերագնացը չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք կոնգրեսին՝ ՀՀ–ի դեմ ագրեսիայի պատճառով![]() 17 փետրվարի 2023 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում կայանալիք Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին (IAC) ՀՀ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ինչո՞ւ է IAC-ն անցկացվում Ադրբեջանում՝ մի երկրում, որը մեղավոր է իր հարևան Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի մեջ: Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է և Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկն ունի: Ես չեմ գնալու, դուք էլ, խնդրում եմ, վերանայեք ձեր որոշումը»,- ասվում է գրառման մեջ։ Ռեյզմանը նաև հղում է արել Եվրոպական խորհրդարանի անդրադարձին 2022-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային։ : Տիեզերագնացության միջազգային կոնգրեսն (IAC) անցկացվելու է հոկտեմբերի 2-6-ը Բաքվում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |