Փաշինյան-Ալիև հանդիպում Մյունխենում չի նախատեսվում![]() 17 փետրվարի 2023 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկման համար Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում չի նախատեսվում։ «Այս պահին նման տեղեկություն չկա»,- համապատասխան հարցին պատասխանել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Փաշինյանը Մյունխեն է մեկնել փետրվարի 16-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք։ Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |