ՎԶԵԲ-ը 2023-ին ՀՀ համար տնտեսության 4% աճ է կանխատեսում, իսկ 2024-ին՝ 4․8%![]() 17 փետրվարի 2023 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանխատեսմամբ ՀՀ տնտեսությունը 2023-ին կաճի 4%-ով, իսկ 2024-ին՝ 4․8%-ով։ Այդ մասին ասվում է բանկի Regional Economic Prospects զեկույցում։ Հետազոտության մեջ նշվում է, որ 2022-ին արտահանումը ԵՄ-ից, ՄԹ-ից և ԱՄՆ-ից աճել է ավելի քան 80%, ընդ որում աճը հատկապես զգալի է Հայաստանի և Ղրղզստանի ուղղությամբ, որոնք, ինչպես նշվում է, ԵԱՏՄ անդամ են և մաքսազերծ առևտուր են իրականացնում ՌԴ հետ, գրում է ԱՌԿԱ-ն։ «Թեև այդ լրացուցիչ (միջանկյալ) առևտուրը կազմում է Արևմուտքից ՌԴ կրճատված ուղիղ ներմուծման մի փոքր մասը միայն, սակայն ՀՀ-ում և Ղրղզստանում այն կազմում է տարեկան ՀՆԱ 4-6%-ը։ Այդ առևտուրը նպաստել է նաև լոգիստիկ ոլորտի և ֆինանսական ծառայությունների զարգացմանը»,-ասվում է զեկույցում։ Նշվում է նաև, որ 2022-ին արտադրությունն Արևելյան Եվրոպայում և Կովկասում, բացառությամբ Ուկրաինայի, գերազանցել է սպասելիքները Հայասատանում և Վրաստանում գրանցված բարձր աճի շնորհիվ։ «Սակայն, ակնկալվում է, որ 2023-ին աճը կդանդաղի մինչև 2․7%, իսկ հետո դանդաղ կավելանա 2024-ին՝ մինչև 3․6%, քանի որ արտակարգ գործոնների ազդեցությունը, կապված ՌԴ շուրջ առևտրի երթուղիների փոփոխման և կապիտալի և բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներհոսքի շնորհիվ, թուլանում է»,-ասվում է զեկույցում։ Պետբյուջեով ՀՀ-ում 2023-ին ակնկալվում է մինչև 7 տոկոս տնտեսական աճ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |