Զախարովան ոչ արդյունավետ է անվանել Լաչինում ճգնաժամի պատրվակով բանակցությունների սառեցումը![]() 23 փետրվարի 2023 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում կոչ է արել Երևանին և Բաքվին հնարավորինս արագ վերսկսել երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքը։ Նա ասել է, թե հակաարդյունավետ է Լաչինի միջանցքի ճգնաժամի պատրվակով բանակցային գործընթացի սառեցումը: «Որքան էլ լարված լինի իրավիճակը տարածաշրջանում, այդ պատրվակով բանակցային գործընթացը սառեցնելը հակաարդյունավետ ենք համարում»,- ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հավելել է, որ Մոսկվան Բաքվի և Երևանի հետ երկխոսությամբ շարունակում է փոխընդունելի լուծումների որոնումը, որոնք թույլ կտային վերսկսել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունն ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և բարելավել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Զախարովան ասել է, որ ռուսական կողմը հետևողականորեն նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը։ «ՌԴ ՊՆ-ն և ռուս խաղաղապահ զորակազմն ԱԳՆ հետ սերտ համագործակցությամբ եռանդուն ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմնան ուղղությամբ։ 2022-ի դեկտեմբերի 12-ից բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովվել է ավելի քան 2․5 տոննա հումանիտար բեռների առաքումը տարածաշրջան, անցկացվել է 7 հումանիտար ակցիա 88 բնակավայրում»,-ասել է Զախարովան։ Նա նաև հավելել է, որ օգնություն է ստացել 8000 երեխա և 800 կարիքավոր ընտանիք։ «Մենք անհրաժեշտ աջակցություն ենք ցուցաբերում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստերի, ինչպես նաև ԱԳՆ ղեկավարների մակարդակով խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բանակցությունների նոր փուլերի կազմակերպմանը»,-ասել է Զախարովան։ Ավելի վաղ Զախարովան, մեկնաբանելով Եվրամիության դիտորդական առաքելության մեկնարկը ՀՀ-ում, նշել էր, որԵՄ-ն և ընդհանուր առմամբ Արևմուտքըձգտում ենամեն գնով ամրապնդվել դաշնակից ՀՀ-ում, դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից։ Զախարովան հավելել էր, որ տեսանելի հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում են ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |