Կարել Շվարցենբերգ. Թուրքիան աստիճանաբար մոտենում է Եվրամիությանն անդամակցելուն

PanARMENIAN.Net - Թուրքիան աստիճանաբար մոտենում է Եվրամիությանն անդամակցելուն: Այդ մասին հայտարարել է Եվրամիությունում նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը Պրահայում Եվրամիության եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ կայացած բանակցությունների արդյունքում:



«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք սկսել են 2005 թվականին, պետք է շարունակվեն` չնայած այդ հարցի շուրջ միության անդամների շրջանում տիրող տարաձայնություններին», - համոզված է Շվարցենբերգը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ են Ֆրանսիան, ինչպես նաեւ Հունաստանն ու Կիպրոսը` Հյուսիսային Կիպրոսի շուրջ հակամարտության պատճառով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---