Ապրիլի 23-26-ը կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը22 ապրիլի 2009 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի գազատրանսպորտային ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն, ապրիլի 23-26-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Թբիլիսիի մերձակայքում մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:Այս ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահեստավորված գազի հաշվին` առանց սահմանափակումների: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի առաքման եւ բաշխման մենաշնորհ ունի: Ընկերությունը ստեղծվել է 1997թ., ներկայումս նրա կապիտալը կազմում է շուրջ 580 մլն դոլար, բաժնետերեն են` «Գազպրոմ» ԲԲԸ-ն (բաժնետոմսերի 57,59 տոկոս), Հայաստանի էներգետիկայի նախարարություն (34,7 տոկոս) եւ նավթագազային «Իտերա» ընկերություն (7,71 տոկոս): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |