Ռիչարդ Հովհաննիսյան. Թուրքիան վաղ թե ուշ կընդունի իր պատմությունը22 ապրիլի 2009 - 14:52 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ողջ աշխարհի հայերը բարոյական բավարարվածություն կստանան այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառն ապրիլի 24-ին ԱՄՆ-ի հայկական համայնքին ուղղված իր ուղերձում: Դեռ ավելին, մենք իսկապես կհավատանք, որ ԱՄՆ-ի ներկա նախագահը կատարում է իր խոստումները, ի տարբերություն նախորդների», - ասել է Լոս-Անջելոսի Կալիֆոռնիական համալսարանի (UCLA) պրոֆեսոր, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը` Երեւանում կայացած մամլո ասուլիս ժամանակ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, Օբամային կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը խթան կհանդիսանա այլ երկրների համար, որոնք դեռ տատանվում են այդ հանցագործության ճանաչման հարցում: «Ինչ վերաբերում է հենց Թուրքիային, ապա ես կարծում եմ, որ այն վաղ թե ուշ կճանաչի իր պատմությունը: Արդեն այսօր ես ճանաչում եմ մտավորականության եւ գիտական շրջանակների շատ ներկայացուցիչների, ովքեր հիանալի գիտեն, որ 1915 թվականին Ցեղասպանություն է եղել եւ ճանաչում են այդ փաստը», - ընդգծել է Հովհաննիսյանը, ավելացնելով, որ չի կարող հստակորեն ասել, կարտասանի արդյոք ԱՄՆ նախագահը «ցեղասպանություն» բառը, թե ոչ:Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ հայկական սփյուռքին չի կարող բավարարել միայն փաստի արձանագրումը: «Ճիշտ է, բարոյական բավարարվածությունը շատ կարեւոր է, սակայն ավելի կարեւոր է փոխհատուցումների հարցը, որոնք մեզ պետք է վճարի ժամանակակից Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության ժառանգորդը», - ասել է պատմաբանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |