Արմեն Ռուստամյան. Թուրքիան շարունակում է Հայաստանին նախապայմաններ ներկայացնել22 ապրիլի 2009 - 16:38 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերություններում առաջխաղացումներն իրական կդառնան, եթե Անկարան երկխոսության ընթացքում դադարեցնի նախապայմաններ ներկայացնել Երեւանին: Այդ մասին «Հայաստան-Թուրքիա, իրական առաջխաղացումնե՞ր երկկողմ հարաբերություններում, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղերը» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: «Ողջ այս ընթացքում Հայաստանն ու Թուրքիան փակուղու մեջ են եղել հենց այն բանի պատճառով, որ Թուրքիան չի դադարեցրել նախապայմաններ ներկայացնել հայկական կողմին», - հայտարարել է Արմեն Ռուստամյանը:Նրա խոսքերով, Վրաստանում տեղի ունեցած օգոստոսյան իրադարձությունների հետո թվաց, թե Անկարան որոշել է հրաժարվել այդ պայմաններից եւ երկխոսություն սկսել Երեւանի հետ»: Պաշտոնական Երեւանը որոշել է նախաձեռնող լինել Անկարայի հետ երկխոսության հարցում, քանի որ մեզ թվաց, թե Թուրքիան փոխել է իր հայացքները: Սակայն թուրք պաշտոնյաների վերջին հայտարարությունները չեն արդարացնում այդ հույսերը», - ընդգծել է Արմեն Ռուստամյանը: Հայ խորհրդարանականը նշել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց չի արձանագրվի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ «նախապայմանների քաղաքականությունից»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |