Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով![]() 10 մարտի 2023 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 10-ի և 13-ի երեկոյան ժամերին, 14-15-ը` օրվա ընթացքում, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Երևանում մարտի 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է անձրև: Մայրաքաղաքում մարտի 12-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +19 աստիճանի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |