Մոսկվան մտահոգված է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայկական կողմի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանին բավականին շատ է մտահոգում այն փաստը, որ Հայաստանը որոշել է մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, հատկապես եթե հաշվի առնել, որ զորավարժությունները հակառուսական բնույթ ունեն: Այդ մասին «Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմանի հարաբերություններում, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուսատակամուրջի ընթացքում հայտարարեց ՌԴ Պետդումայի պատգամավոր Սեմյոն Բագդասարովը: «Որպես ՀԱՊԿ անդամ եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր` Հայաստանը պետք է հրաժարվի այդ զորավարժություններին մասնակցելուց, ինչպես դա արել են մի շարք ուրիշ հետխորհրդային երկրներ»,- հեռուստակամուրջի ընթացքում նշեց ռուս խորհրդարանականը:



Նրա խոսքերով, Հայաստանը պետք է հիշի, որ Արեւմուտքը երբեք հայ ժողովրդի շահերը չի պաշտպանել: «Այժմ Հայաստանը սկսել է նոր դաշնակիցների որոնման տարօրինակ գործընթաց, եւ դա մեզ շատ է «լարում»: Ինձ թվում է, որ Մոսկվան պետք է վերանայի ԱՊՀ երկրների հանդեպ իր քաղաքականությունը»,- հայտարարել է Սեմյոն Բագդասարովը: Նա նաեւ ավելացրել է, որ ԱՄՆ-ն, Թուրքիան երբեք չեն կարող դառնալ Հայաստանի ընկերը, իսկ Ռուսաստանին, պատգամավորի խոսքերով, Երեւանը կարող է կորցնել եւ հայտնվել դժվարին կացության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---