Ադրբեջանցին Մ23-ԵԱ-ում պարտվել է Մանվելյանին, հարվածել է նրան և որակազրկվել![]() 14 մարտի 2023 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբշամարտիկ Ռահիմ Հասանովին։ Վերջինս ագրեսիվ վարք է ցուցաբերել, հարվածել է հայ մարզիկին և դրա հետևանքով որակազրկվել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ «Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն»,-ասվում է ֆեդերացիայի գրառման մեջ։ Sputnik Արմենիայի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է հաղթանակից հետո Մանվելյանը մոտենում Հասանովին` ձեռքը սեղմելու, սակայն վերջինս հարվածում է հայ ըմբիշին։ 55 կգ Կարապետ Մանվելյանը 1:1 հաշվով հաղթել է նաև թուրք մրցակցին՝ դուրս գալով Մ23 ԵԱ եզրափակիչ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |