Մարտակերտում ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար է անցկացվել![]() 14 մարտի 2023 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ԱՀ Մարտակերտ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում կազմակերպվել է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար` նվիրված հանուն հայրենիքի նահատակված ըմբիշների հիշատակին։ Մրցաշարի կազմակերպիչ Նժդեհ Իսկանդարյանը նշել է, որ ըմբշամարտ մարզաձևից նման հուշամրցաշար առաջին անգամ է կազմակերպվել։ «Սա կարելի է ասել մեկնարկ է հետագայում նմանատիպ միջոցառումներ հաճախակի կազմակերպելու համար։ Հույս ունենք, որ ավանդույթ կդառնա և շարունակական բնույթ կկրի»,- ասել է նա, հայտնում է Արցախպրեսը։ Նրա խոսքով մարտի 11-ին տեղի ունեցած մրցաշարի նպատակը պատանի մարզիկների ներուժը բացահայտելն է հետագայում նրանց հնարավորություն ընձեռելով մասնակցելու ավելի մեծ մրցաշարերի՝ Հայաստանում , ինչպես նաև արտերկրում։ Ըմբշամարտի գլխավոր մարզիչ Արմեն Մուրադյանն ընդանուր առմամբ գոհ է իր թիմի ցուցաբերած արդյունքներից։ Մրցաշարում նրանք ներկայացրել են Ստեփանակերտը։ Մարզչի տեղեկատվությամբ մրցաշարին մասնակցել է մոտ 120 մարզիկ՝ Մարտակերտից, Մարտունուց, Ստեփանակերտից։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |