Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար օբյեկտիվ նախադրյալներ կան22 ապրիլի 2009 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար օբյեկտիվ նախադրյալներ կան: Այդ մասին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլոր սեղանի ժամանակ Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնում (ACNIS) հայտնել է դիվանագետ եւ պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, հայերն ու թուրքերը չեն կարող հավերժ թշնամի մնալ: «Ներկայիս երկխոսությունը լավատեսության առիթ է տալիս, եւ ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն»,- նշել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով, չարժե մոռանալ, որ տարածաշրջանում ակտիվանում են Ռուսաստանն ու Թուրքիան: «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը գործարքի չի գնա Ղարաբաղի հարցում»,- ընդգծել է հայ դիվանագետը:Դավիթ Հովհաննիսյանը մասնակցել է Թուրք-հայկական համաձայնական հանձնաժողովի (TARC) աշխատանքին 2000-2003թթ.: Հանձնաժողովի աշխատանքը ձախողվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց եւ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց Թուրքիայի հրաժարվելու պատճառով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |