Վարչապետը՝ խաղաղության պայմանագրի մասին․ Ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները՝ 4-րդ փուլ ենք մտնում

Վարչապետը՝ խաղաղության պայմանագրի մասին․ Ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները՝ 4-րդ փուլ ենք մտնում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որոնք կքննարկի և կներկայացնի իր դիտարկումները։

Նա հավելել է, որ այսպիսով երկու կողմը թևակոխել են պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։

«Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,-ասել է նա։

Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ, ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թվականների ագրեսիայի հետևանքով բռնազավթած ՀՀ ինքնիշխան տարածքները։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---