Ակադեմիական քաղաքը կստեղծվի մինչև 2030-ը, պետական 8 բուհ կգործի․ Ծրագիրը հաստատվել է

Ակադեմիական քաղաքը կստեղծվի մինչև 2030-ը, պետական 8 բուհ կգործի․ Ծրագիրը հաստատվել է

PanARMENIAN.Net - Մինչև 2030 թվականը կստեղծվի Ակադեմիական քաղաքը, իսկ պետական բուհերի թիվը կնվազի մինչև 8-ը։ Այդ մասին կառավարության նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքից բխող գործողությունների ծրագիրը։

Նախարարը հավելել է, որ ներկայացված նախագիծը ցույց է տալիս կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը, որը նաև ֆինանսական գնահատում է անցել արտաքին փորձագետների ներգրավմամբ։

Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։

Ըստ ծրագրի, խոշոր դպրոցական կրթահամալիրների թիվը մինչև 2030թ–ը նախատեսվում է հասցնել 156-ի, ընդ որում դպրոցների տարրական դասարանների աշակերտները կօգտվեն դպրոցական սննդի ծրագրից։

Կառավարությունը հաստատել է կրթության մինչև 2030 թվականի զարգացման գործողությունների ծրագիրը։

ՀՀ–ում գործող պետական ֆինանսավորմամբ բուհերի թիվը 23 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---