ՌԴ ԱԳՆ․ ԼՂ համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու ՀՀ փորձերը մնում են նրա խղճին17 մարտի 2023 - 12:26 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե ՌԴ-ն է ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորը, ասել է՝ ԼՂ համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու ՀՀ փորձերը մնում են վերջինիս խղճին։ «Հայաստանի ղեկավարության հայտարարությունները դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը ստանձնել են ԵՄ հովանու ներքո Պրահայում անցկացված գագաթնաժողովում։ Ուստի հայկական կողմի, նկատի ունեմ՝ Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը»,- ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հավելել է, որ ՌԴ գլխավոր նպատակը խաղաղության և կայունության հասնելն է ու տարաձայնությունները հարթելը, սակայն դա կարող է անել միայն սեփական պատասխանատվության գոտում։ «Մեր երկրի բոլոր պարտավորությունները հստակ գրանցված են ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ուղղակի պետք է բացել այդ փաստաթուղթը և նայել, թե ինչ պարտավորություններ ունի մեր երկիրը, և ինչ չունի։ ՌԴ խաղաղապահներն անում են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի թույլ չտան սրացում և կայունացնեն իրավիճակը։ Դա անում են իրենց պատասխանատվության գոտում»,- ասել է Զախարովան։ Փաշինյանը մարտի 16-ի կառավարության նիստում հայտարարել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, և պետք է կատարի այդ դերակատարումը։ Նա մեջբերումներ է արել ԼՂ վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակից, ինչպես նաև ՌԴ Դաշնային խորհրդի 2020-ի նոյեմբերի 18 որոշումից։ Նա հավելել է, որ ՌԴ-ն այդպիսով պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորի դերակատարումը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |