Թուրքիայում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը18 մարտի 2023 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում մարտի 18-ից սկսվել է նախագահի և խորհրդարանի նախընտրական քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև մայիսի 13-ը, երբ կհայտարարվի «լռության օր»։ Նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Եթե նախագահի ընտրության երկրորդ փուլ անհրաժեշտ լինի, այն տեղի կունենա մայիսի 28-ին, հայտնում է Արմենպրեսը։ Երկրի նախագահի պաշտոնում թեկնածուների գրանցումը կմեկնարկի մարտի 19-ին ու կշարունակվի մինչև մարտի 23-ը։ Իշխող «Ազգային դաշինքի» կողմից նախագահի թեկնածու է առաջադրվելու գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա հիմնական հակառակորդը լինելու է ընդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50%-ը։ Հակառակ դեպքում նախատեսվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջինում ամենաշատ քվեներ ստացած երկու թեկնածուները։ Երկրորդ փուլում ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն հինգ տարով ընտրվում է Թուրքիայի նախագահ։ Նախագահի թեկնածու կարող է առաջադրել խորհրդարանական ընտրություններում 5%-ից ավելի ձայներ հավաքած կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը։ Անկախ թեկնածուները ի պաշտպանություն իրենց պետք է հավաքեն 100 հազար ստորագրություն։ Նախորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի հունիսի 24-ին։ Այդ ընտրություններում հաղթել էր Էրդողանը՝ հավաքելով ձայների 52․6%-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |