Ադրբեջանցիները կրակել են Արցախի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ![]() 20 մարտի 2023 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները կրակել են Արցախի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան։ Մարտի 19-ին` ժամը 14:15-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով։ Մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ, հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը: Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |