ՀՀ շախմատիստուհիներից 4-ը հաղթել է ԵԱ 3-րդ տուրում![]() 21 մարտի 2023 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Չեռնոգորիայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնության 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից 4–ը հաղթել է։ Մրցակիցների հանդեպ առավելության են հասել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Պոլինա Կոբակը և Սուսաննա Գաբոյանը, հայտնում է Շախմատի ֆեդերացիան։ Աննա Սարգսյանի խաղը ավարտվել է ոչ ոքի արդյունքով, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է Ալեքսանդրա Մալցևսկայային։ 3-րդ խաղափուլից հետո Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր: Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը՝ 2 միավոր, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը՝ 1.5 միավոր: Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում է 6 ներկայացուցիչ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |