ՊՆ. Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է, կյանքին վտանգ չի սպառնում22 մարտի 2023 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին ՀՀ ԶՈւ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ «Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ»,-ասվում էր հաղորդագրության մեջ։ Դրան հաջորդեց Բաքվի հերքումը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ժխտեց ՀՀ ԶՈւ զինծառայողին գերեվարելու մասին տեղեկությունը։ Ապա որոշ ԶԼՄ-ներ գրում էին ռուս զինծառայողների վիրավորման մասին, սակայն, պաշտոնական տեղեկություն դրա մասին մինչ այս պահը չի հրապարակվել։ Մարտի 22-ին, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, Սյունիքի մարզպետարանը հայտնել է, որ ազգությամբ ռուս 2 զինծառայող մարտի 21-ին դիմել է Գորիսի ԲԿ՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նշվում է, որ նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |