Զախարովան չի մեկնաբանել Բլինքենի խոսքերը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին

Զախարովան չի մեկնաբանել Բլինքենի խոսքերը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությանը, ասել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարԷնթոնի Բլինքենի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն չունի:

Զախարովան կարծում է, որ Արևմուտքի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը ինչ-որ կերպ չի դրսևորվում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Չէ՞ որ դա պետք է ինչ-որ դրսևորում ունենա, իսկ մենք պետք է տեսնենք այն հաջողությունները, որոնք բխել են նրանց գործողություններից։ Այստեղ պարզապես չկա նման բան։ Փաստերն ինչ-որ կերպ չեն խոսում նրանց կառուցողական դերի մասին։ Այդ հարցին մենք այսպես ենք վերաբերվում»,– ասել է նա։

Ըստ Զախարովայի՝ երբ Արևմուտքը հայտնվեց կարգավորման հարցում, անմիջապես խնդիրներ ի հայտ եկան:

«Անընդհատ հարցնում են ինչպես եք գնահատում Արևմուտքի ներգրավվածությունը կարգավորման հարցում։ Երբ Արևմուտքը հայտնվեց կարգավորման հարցում, անմիջապես ի հայտ եկան լայնածավալ խնդիրներ։ Արևմուտքի խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում մենք տեսնում ենք այլ մտադրություններ»,–ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Այդ մասին նա ասել է Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում իր ելույթի ժամանակ։

«Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»,-ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---