Մարուքյան․ ԼՂ-ն չի կարող համեմատվել Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ24 մարտի 2023 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համեմատություններին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղը ոչ իր իրավական, ոչ էլ քաղաքական պատմությամբ չի կարող համեմատվել Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ սատարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշմանը, որ ԼՂ բնակիչների անվտանգության և իրավունքների հարցերը պետք է լուծվեն ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ հիշատակելով Դոնբասն ու «Մինսկի համաձայնությունները», որոնք առնչվում են Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչների իրավունքներին՝ լեզուն, մշակույթը, կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորության իրավունքներին։ «Իր իրավական և քաղաքական պատմությամբ Լեռնային Ղարաբաղը չի կարող համեմատվել ոչ Դոնեցկի, ոչ Լուգանսկի, ոչ էլ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ միշտ եղել է ինքնավար, իսկ վերջին 30 տարում՝ ինքնահռչակ անկախ պետություն։ Ավելին` ղարաբաղյան հակամարտությունը նախորդել է ԽՍՀՄ փլուզմանը՝ ի տարբերություն թվարկվածների»,-ասվում է գրառման մեջ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |