Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ-ն հրապարակել է որոշումը24 մարտի 2023 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։ Բարձր դատարանը որոշել է, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, հայտնում է Factor.am-ը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 2022-ի տարեվերջին այս հարցով Սահմանադրական դատարան էր դիմել Կառավարությունը։ Կանոնադրության ճանաչման հարցին անդրադարձը, ըստ գործադիրի, պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։ Կանոնադրությունը ստորագրվել է 1998 թվականին, սակայն ՀՀ-ն առ այսօր չէր վավերացրել, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին համաձայնագրի պարտավորությունները հակասող էր ճանաչել ՀՀ այդ պահին գործող սահմանադրության մի քանի դրույթին։ Սահմանադրական դատարանը, մասնավորապես, որոշել էր, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 91 և 92 հոդվածներին: Ըստ 2004 թվականին գործող ՀՀ սահմանադրության՝ 91-րդ հոդվածի՝ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ։ 92-րդ հոդվածով էլ սահմանվում էր, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն են առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |