ԱՀ ՆԳՆ․ Ադրբեջանը զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզ է շրջանառում՝ միաժամանակ թիրախավորելով խաղաղ բնակիչներին24 մարտի 2023 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզով է շրջանառում, մեղադրելով հայկական կողմին և միաժամանակ շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը։ Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով: Այս թեզն առաջ տանելով՝ ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար: «ՆԳ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային ու լեռնային ճանապարհով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվում է քաղաքացիական անձանց տեղաշարժ և հումանիտար բեռների փոխադրում: Հաշվի առնելով այդ ճանապարհի աշխարհագրական դիրքը՝ երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրև ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ: Մինչ Ադրբեջանը կեղծ լույսի տակ մեղադրում է հայկական կողմին զենք-զինամթերք տեղափոխելու համար, երեկ՝ մարտի 23-ին և 24-ի առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողի այգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»,-ասվում է հայտարարության մեջ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել |