Փաշինյանը կմասնակցի Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին![]() 29 մարտի 2023 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին»։ Մարտի 29-ին և 30-ին կայանալիք գագաթնաժողովը կանցնի առցանց ձևաչափով։ Գագաթնաժողովին հրավիրվել են աշխարհի 120 երկրի ղեկավարներ։ Հրավեր չեն ստացել Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն և Հյուսիսային Կորեան։ Նոր հրավիրված պետություններն են Բոսնիա և Հերցեգովինան, Լիխտենշտեյնը, Կոտ դ’Իվուարը, Գամբիան, Մավրիտանիան, Մոզամբիկը, Տանզանիան և Հոնդուրասը։ Մարտի 29-ին Բայդենը, որին կմիանան Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը և Զամբիայի Հանրապետության նախագահ Հակաինդե Հիչիլեման, համաշխարհային առաջնորդներին միավորելու են վիրտուալ լիագումար նիստերի շուրջ։ 2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցել է գագաթնաժողովին։ Վիրտուալ գագաթնաժողովը համարվում է Բայդենի արտաքին քաղաքականության առանցքային նախաձեռնություններից մեկը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |