Բայրամով․ ՀՀ հետ կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա

Բայրամով․ ՀՀ հետ կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանի հետ կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա, հայտնում է APA-ն։

Նա ասել է, թե Ադրբեջանն առաջ է մղում խաղաղության օրակարգը, սակայն «Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ»։

Քոենն իր հերթին ասել է, որ Իսրայելը շահագրգռված է զարգացնելու բազմակողմ գործակցությունն Ադրբեջանի հետ, ինչպես նաև պատրաստ է զարգացնել քաղերկխոսությունը թե երկկողմ, թե միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն օրակարգով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 18-ին օկուպացված Թալիշում ունեցած ելույթում ասել է, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու, ինչպես նաև պետք է ճամաչի ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս: «Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,-ասել է նա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---