Ծանրամարտի ԵԱ տոմսերն արդեն վաճառքում են![]() 29 մարտի 2023 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը մեկնարկել է: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն ապրիլի 15-23-ը կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Տոմսերի արժեքը 1000-ից մինչև 10,000 դրամ է, իսկ ապրիլի 23-ի համար՝ 4000-18,000 դրամ: Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցի մոտ 40 երկրից 500-ից ավելի մարզիկ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին․ 5 մարզիկ է հայտագրվել։ Նրանց անունները հրապարակվել են Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքում՝ երկրների մասնակցության վերջնական ցուցակում։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |