ՀՀ-ն մտադիր է Չեխիայի հետ ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր վավերացնել![]() 30 մարտի 2023 - 13:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու գործընթաց է սկսել։ Կառավարության հաստատմանն է ներկայացվել որոշման նախագիծը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականին։ «Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ուսումնական հաստատություններում մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով կողմերի պահանջարկները և հնարավորությունները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ, որոնց առնչությամբ Կողմերը հետաքրքրություն են դրսևորում»,-ասված է ՀՀ կառավարության որոշման նախագծում։ Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով նախատեսվում է, որ Կողմերը հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում պետք է ստեղծեն ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ, որի նիստերի անցկացման ժամկետները, կանոնակարգը և աշխատանքների կարգը կսահմանեն Կողմերի լիազոր մարմինները: Համաձայնագրի դրույթները նախատեսում են, որ Համաձայնագրի կիրառման ընթացքում առաջացած տարաձայնությունները կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով: Հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի վավերացումը լիովին համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնել ռազմատեխնիկական բնագավառում միջազգային համագործակցությունը և փոխշահավետ փոխգործակցության հնարավորությունները: ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» 2019 թվականի ապրիլի 9-ին ստորագրված համաձայնագրի վավերացումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |