Բաղրամյան պողոտայում կաղնիներ կտնկվեն![]() 31 մարտի 2023 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Երևանում ապրիլի սկզբից միատարրությունը պահպանած պողոտաներում և փողոցներում կիրականացվի նույնանուն ծառերով լրացում, հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Բաղրամյան պողոտայից կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակները կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով։ Աշխատանքներն իրականացվում են «Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։ Կասկադի հարակից տարածքում հատված ծառերի փոխարեն սակուրաներ են տնկվել։ Հանրության շրջանում և սոցցանցերում մեծ դժգոհություն էր բարձրացել, քանի որ հատվել են հաստաբուն ծառեր։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով Կասկադում ծառահատումների անհրաժեշտությանը, ասել է, որ այդ հատվածի բոլոր ծառատեսակները միանշանակ պետք է փոխարինվեն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |